Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նախաձեռնությամբ մեկնարկել է գյուղատնտեսության սուբսիդավորման ծրագիր՝ ֆերմերներին խրախուսելու նպատակով։
Ֆերմերները 1 հեկտարի համար կստանան 300 լարի (միավորների տեսքով) և դրանից կօգտվի մինչև 300 հազար ֆերմեր։
Գյուղատնտեսական քարտերի կիրառումն ու թողարկումը Liberty բանկում մեկնարկել է մայիսի 10-ից։
Ինչպես ճշտել կուտակված միավորները
Ագրոքարտի ակտիվությունը և դրա վրա միավորների կուտակումը կարող է ճշտել ցանկացած անձ, դրա համար պետք է մուտք գործել Liberty բանկի պաշտոնական կայք՝ հետևյալ հղումով.
Մուտք գործելով վերը նշված կայքը պետք է այնտեղ գրել նույանականացման քարտի համարը (პირადი ნომერი) և սեղմել որոնել, այնտեղ արդեն կհայտնվեն տվյալներ: Եթե այնտեղ կգրվի, որ հաճախորդը չի գտնվել (კლიენტი არ მოძებნა) ուրեմն միավորները դեռևս չեն կուտակվել և միայն դրանից հետո այցելել բանկի հարմար մասնաճյուղ:
Եթե դուք չունեք ագրոքարտ, ապա պետք է դիմել Liberty բանկի ցանկացած մասնաճյուղ՝ նոր քարտ ստանալու, կամ գործող ագրոքարտը ակտիվացնելու համար։
Ծառայությունը այս պահին հասանելի է Վրաստանի 180-ից ավելի մասնագիտացված խանութներում։ Ծրագրի շահառու ֆերմերներին փուլ առ փուլ կսպասարկեն ավելի քան 500 առևտրային օբյեկտներ։
Ագրոքարտերի վրա կուտակված միավորների կիրառման վերջնաժամկետն է 2022 թվականի նոյեմբերի 30-ը։
Ծրագրին մասնակցության և կուտակված միավորների մասին տեղեկատվությունը կարելի է ճշտել Liberty բանկի թեժ գծի միջոցով (2 55 55 00):
Ծրագրի մասին մանրամասն տեղեկությունների համար դիմեք նաև նախարարության թեժ գծին՝ 1501 (առանց ինդեքսի՝ զանգերն անվճար են): Հայտնում է Գյուղատնտեսության նախարարությունը։