Խոստումները, որ տվել ենք բնակչությանը ընտրություններից առաջ, կկատարվեն. Ղարիբաշվիլի

Խոստումները, որ տվել ենք բնակչությանը ընտրություններից առաջ, կկատարվեն. Ղարիբաշվիլի

Այսօր մենք այցելում ենք Գուրիա, ես ժամանել եմ նախարարների և տեղի քաղաքապետերի հետ, վերանայում եմ ընթացիկ աշխատանքները,- լրագրողների հետ զրույցում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Գուրիայում։

Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, ինքը ակտիվորեն շարունակելու է մարզային այցելությունները, և ընտրություններից առաջ բնակչությանը տրված բոլոր խոստումները կիրականանան։

«Անցյալ տարի մեր սկսած բոլոր աշխատանքները շատ ակտիվ ընթանում են։ Այս բոլոր տարածքների, շենքերի ու հրապարակների բարեկարգումն ու վերանորոգումը կատարվում է «Նորացված մարզերի» շրջանակներում։ Այս նախագծերի վրա ընդհանուր առմամբ ծախսվում է 20 մլն լարի։ Այսօր այցելեցինք Չոխատաուրիի նորակառույց դպրոցը, կայցելեմ նաև Օզուրգեթիի նոր դպրոցը։ Ինչպես գիտեք, 800 դպրոցի վերականգնումն արդեն նախատեսված է, հանձնարարություն եմ տրվել և այստեղից 80 նոր դպրոց է կառուցվելու, մնացածը ամբողջությամբ կվերականգնվեն։ Իհարկե, այս ամենը մեր երեխաների, մեր երիտասարդ սերնդի համար է։

Ակտիվ կշարունակեմ այցելել մարզեր: Այն բոլոր խոստումները, որ մենք տվել ենք բնակչությանը ընտրություններից առաջ, կկատարվեն, և ես անձամբ կվերահսկեմ դա։ Բոլորը ներգրավված են այս գործընթացում, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին ուշադրության համար»,- ասել է վարչապետը։