Ե՞րբ և որտեղ կիրականացվի մունիցիպալիտետի գազաֆիկացումը 2022 թվականին

Ե՞րբ և որտեղ կիրականացվի մունիցիպալիտետի գազաֆիկացումը 2022 թվականին

Նինոծմինդայի մունիցիպալիտետն ունի 32 գյուղ։ Մինչ օրս դրանցից 8-ը գազաֆիկացված չէ։

Նինոծմինդայի մունիցիպալիտետի ութ գյուղեր, որոնք դեռ չեն գազաֆիկացվել, գտնվում են ծովի մակարդակից 1980-2000 մետր բարձրության վրա։ Բնակիչների համար ամենակարեւոր ու գլխավոր խնդիրը բնական գազի բացակայությունն է։

2022 թվականին Գորելովկա և Օրլովկա գյուղերի գազիֆիկացման համար տեղական բյուջեից տրամադրվում է 600 հազար լարի։

Պարզելու համար, թե ինչ փուլում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերի գազիֆիկացման նախագիծը, զրուցեցինք SJGC գազաբաշխիչ ընկերության տնօրեն Վրեժ Բերիկյանի հետ։

SJGC-ի տնօրենի խոսքով, Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի հետ որեւէ պայմանավորվածություն կամ հուշագիր չկա, գիտենք միայն, որ տրամադրված է 600 հազար լարի։ Արդեն պատրաստ է 2022 թվականին Օրլովկա և Գորելովկա երկու գյուղերի գազիֆիկացման նախագիծը։ Ամեն ինչ արդեն պատրաստված է, և հուսով ենք, որ այս տարի աշխատանքները կսկսվեն։ Արդեն ձեռք է բերվել համապատասխան տեխնիկա։ Նախագիծը պատրաստվել է, և մոտավոր գումարը կազմում է 1 500 000 լարի։ Գազատարը կանցկացվի Հեշտիի գյուղից Սաթխա-Նինոծմինդա-Օրլովկա-Գորելովկա ուղղությամբ:

SJGC-ի տնօրենը հավելեց նաև, որ այլ գյուղերի գազաֆիկացման ծրագրեր կան, սակայն այս տարի միայն երկու գյուղ է գազաֆիկացվել, եթե ամեն ինչ առանց խնդիրների ընթանա։ Մասնավորապես, երբ կսկսվեն գյուղերի գազիֆիկացման աշխատանքները, մենք մանրամասն կտեղեկացնենք մեր հաջորդ նյութերում։

Այս մասին ավելի մանրամասն մեզ հետ զրույցում ասաց SJGC գազաբաշխիչ ընկերության տնօրեն Վրեժ Բերիկյանը։

Radio NOR · Когда и где будет проведена газификация в Ниноцминдском муниципалитете в 2022 году

Ինչպես ասում են Ժդանովական գյուղի բնակիչները, ութ տարուց ավելի է, ինչ սպասում են իրենց գյուղերի գազիֆիկացմանը։ Սակայն մինչ այժմ խոստումը չի կատարվել։ Իսկ ձմեռը շատ ավելի բարդ է։

Գյուղերում բնական գազի բացակայության պատճառով ամռանը բնակիչները ակտիվորեն սկսում են ձմռան համար վառելիք պատրաստել։

Սամվել Առաքելյանի խոսքով՝ գոմաղբ չորացնելը տանջանք է. Մենք ուզում ենք, որ մեր գյուղում էլ բնական գազ անցկացվի։ Գազի բացակայության պատճառով գրեթե ամբողջ տարին վառարաններ ենք վառում՝ ուտելիք եփելու, պանիր պատրաստելու, հաց թխելու համար։

Radio NOR · зима обходится намного дороже и труднее

Գազաֆիկացումը ոչ միայն կբարելավի բնակչության սոցիալական վիճակը, այլեւ կօգնի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը։