Կանանց նկատմամբ բռնության դեմ ակցիաներ են անցկացվել Վրաստանի 3 քաղաքներում

Կանանց նկատմամբ բռնության դեմ ակցիաներ են անցկացվել Վրաստանի 3 քաղաքներում

Այսօր՝ մայիսի 22-ին, «Վրաստանի ճանաչողական կենտրոն», «Գվիրիլա» կանանց ասոցիացիան և «Ֆեմինա» կազմակերպությունները ակցիա են անցկացրել Վրաստանի երեք քաղաքներում։ Ըստ կազմակերպությունների՝ ակցիան նվիրված է կանանց կյանքի հիմնարար և անձեռնմխելի իրավունքի պաշտպանությանը։

«Մայիսի 21-ին հասարակական տրանսպորտում ամուսինը երեխաների աչքի առաջ սպանել է կնոջը։ Մենք չափազանց ցնցված ենք այս ողբերգական փաստից, մենք դեմ ենք կանանց սպանությունների դաժան շարքին և հավաքվել ենք Վրաստանի երեք տարբեր քաղաքներում՝ Թբիլիսիում, Բաթումում և Զուգդիդիում։

Քարոզարշավի հիմնական ուղերձները՝ «Մի՛ փակիր աչքերդ», «Քո լռությունը սպանում է», «Դու կարող ես լինել հաջորդը», «Դուրս արի կյանքի իրավունքի համար»։