Ռուբլին շարունակում է մնալ աշխարհի ամենաուժեղ արժույթը

Ռուբլին շարունակում է մնալ աշխարհի ամենաուժեղ արժույթը

Չնայած աննախադեպ պատժամիջոցների ֆոնին, որոնք կիրառել են արևմտյան երկրները Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո, ռուսական ռուբլին շարունակում է մնալ աշխարհի ամենաուժեղ արժույթը։

Ռուբլին ամրապնդել է իր դիրքերը 20,6% – ով, դառնալով աշխարհի ամենաուժեղ արժույթը։

Ուժեղ արժույթների ցանկում երկրորդ տեղը բրազիլիական ռեալն է՝ 14,2%, իսկ երրորդ տեղում՝ մեքսիկական պեսոն է՝ 3,2%։

Այս տարվա ձմռան վերջից համաշխարհային և ազգային բորսաներում քաոս է ստեղծվել։ Ռուսական ֆոնդային բորսաներում երկարժութային զամբյուղը բարձրացել է։ Մի քանի շաբաթ շարունակ դոլարն ու եվրոն վստահորեն դիրքեր էին պահպանում։

Սակայն վերջին շրջանում ռուսական ռուբլին դոլարի նկատմամբ ավելի է ամրապնդվել, քան համաշխարհային այլ արժույթները։

Դոլարը գնալով արժեզրկվում է։ Մինչդեռ ամենաարժեզրկված արտարժույթը թուրքական լիրան է՝ -16,2% անկում։