Վրաստանի խորհրդարանի պատգամավոր և «Քաղաքացիներ» կուսակցության առաջնորդներից Ալեկո Էլիսաշվիլին ասել է, որ Վրաստանը կարող է Ուկրաինային տրամադրել խորհրդային զենք։
Այդ մասին նա հայտարարել է մայիսի 24-ին խորհրդարանի լիագումար նիստում՝ Վրաստանի իշխող կուսակցության նախագահի կոչի վերաբերյալ մեկնաբանությունում։
Հիշեցնենք, որ Իրակլի Կոբախիձեն ընդդիմությանը կոչ է արել գրավոր մեկնաբանություններ հայտնել Ուկրաինայի նկատմամբ Վրաստանի կառավարության քաղաքականության մասին։
«Այժմ մենք բացառիկ հնարավորություն ունենք անելու այն, ինչ անում են Լեհաստանը, Չեխիան և Սլովակիան։ Մի կողմից՝ օգնել ընկերոջն ու ռազմավարական դաշնակցին թշնամու դեմ պայքարում, իսկ մյուս կողմից՝ արդյունավետ կերպով վերազինվել։
Լեհաստանը տրամադրում է Ուկրաինային ծանոթ խորհրդային զինատեսակներ, իսկ դրա դիմաց ստանում է արդյունավետ և ժամանակակից սպառազինություն ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և Գերմանիայից։
Մենք կարող ենք նույնը անել: Ազատվեք խորհրդային մետաղի ջարդոնից և փոխեք այն արդյունավետ զենքի հետ»,- ասել է քաղաքական գործիչը։
Նա նաև նշել է, որ Վրաստանը կարող է Ուկրաինա ուղարկել զրահաբաճկոններ և սեփական արտադրության սաղավարտներ։
«Խնդիրն այն է, որ ես չեմ տեսնում Ուկրաինային օգնելու կառավարության ցանկությունը։ Ոչ միայն ցանկությունը, դուք վիրավորում եք Զելենսկիին»,- ամփոփել է Էլիսաշվիլին։