Այսօր՝ Մայիսի 27-ին, Ախալցիխեի Ռուսթավելի փողոցում՝ երրորդ դպրոցի մոտ, միկրոավտոբուսը բախվել է պարեկային ոստիկանության մեքենային։ Վթարի հետևանքով ոչ ոք չի տուժել։
«Ուզում էի միկրոավտոբուաը կայանել, ստիպված էի մոտենայի պարեկային մեքենային ու այդ ժամանակ բախվեցի»,- ասել է միկրոավտոբուսի վարորդը։
Ինչպես մեզ հետ զրույցում պարզաբանեցին պարեկային ոստիկանության աշխատակիցները, միկրոավտոբուսի վարորդը հարբած էր։
Ըստ ՆԳՆ հայտարարության դեպքի առթիվ վարչական դատավարություն է ընթանում։ sknews.ge