Այսօր բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում 60 կգ քաշային Արտյուշ Գոմցյանը մրցեց Հունգարիայի ներկայացուցչի հետ: Տպավորիչ և դիտարժան մենամարտում Վրաստանը ներկայացնող մեր բռնցքամարտիկը փայլուն հաղթանակ տարավ և դուրս եկավ եզրափակիչ փուլ:
2022 թվականին բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունն անցկացվում է Երևանում: Վրաստանից Եվրոպայի առաջնությունում պայքարում են բռնցքամարտի ազգային հավաքականի 10 մարզիկներ, որոնց թվում է նաև ախալքալաքցի Արտյուշ Գոմցյանը:
Արտյուշ Գոմցյանը բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակչում է: Նա հանդես է գալիս 60կգ քաշային կարգում: Մարզվում է Ախալքալաքի մարզահամալիրում, իսկ մարզիչն է Ատոմ Էլիզբարյանը:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երկրպագուների չդադարող՝ «Արտյուշ, Արտյուշ» բացականչությունների ներքո նա 5։0 հաշվով փայլուն հաղթանակ տոնեց Հունգարիայի բռնցքամարտիկ Վերես Ռոլանդ Հանի նկատմամբ:
Վճռորոշ պայքարը կկայանա մայիսի 30-ին։
Մայիսի 22-ից մինչև մայիսի 31-ը Երևանում ընթանում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ ուժեղագույն բռնցքամարտիկի կոչման համար պայքարում են 39 երկրների 200-ից ավելի մարզիկներ։
Արտյուշ Գոմցյանը Վրաստանի բազմակի չեմպիոն է, ինչպես նաև միջազգային տարբեր մրցումների մեդալակիր։jnews.ge