Վրաստանում աղի դեֆիցիտ կառաջանա թե՞ ոչ

Վրաստանում աղի դեֆիցիտ կառաջանա թե՞ ոչ

Ուկրաինական խոշոր «Արտյոմսոլ» աղի գործարանիբ փակումը Վրաստանում աղի դեֆիցիտի չի հանգեցրել, ասել է Վրաստանի ներմուծողների ասոցիացիայի ղեկավար Իվա Չկոնիան։

Օրեր առաջ «Արտյոմսոլ» ընկերությունը հայտարարեց իր գործունեության կասեցման մասին։ Ընկերության տնօրեի պաշտոնակատար Վիկտոր Յուրինի խոսքով խնդիրը կապված է Սոլեդաից հումքի ներկրման անհնարինության հետ։

Դիստրիբյուտորների ասոցիացիայի ղեկավարի խոսքով՝ նման խոշոր ձեռնարկության արտադրության դադարեցումն անակնկալ էր, բայց ներկրողները սովոր են աշխատել ֆորսմաժորային իրավիճակներում։

«Մենք կարողացանք կառավարել իրավիճակը համաճարակի ժամանակ, ուստի հիմա խնդիրներ չեն լինի։ Միգուցե ինչ-որ անհանգստություն լինի, քանի որ քար աղ չի լինի, բայց երկիրը հաստատ առանց աղ չի մնա։ Նույն հարեւան Հայաստանում կա յոդացված աղի լավ արտադրություն»,- ասաց նա։

Վրաստանը տարեկան ներմուծում է միջինը մինչև 60 տոննա աղ։ Վրաստան աղի հիմնական մատակարարներն են Թուրքիան, Ուկրաինան, Իրանը, Ադրբեջանը և Հունաստանը։

Վիճակագրության համաձայն՝ 2021 թվականին երկիր է ներմուծվել ավելի քան 54 տոննա աղ՝ մոտ 4,7 մլն դոլար արժողությամբ՝ 12,2 տոկոսով պակաս, քան 2020 թվականին։ Ուկրաինայի մասնաբաժինը ներմուծման մեջ կազմել է 18,6%։

Հավելենք, որ «Արտյոմսոլ» պետական ​​ձեռնարկությունը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում կերակրի աղի (NaCl) արդյունահանման և վաճառքի խոշորագույն ձեռնարկությունն է։