Մայիսի սկզբից հուլիսի սկիզբ կոմերցիոն բաժանորդների համար բնական գազը թանկանում է երկրորդ անգամ, ընդհանուր առմամբ երկու ամսվա ընթացքում 1խ/մ գազի գնի տարբերությունը կազմում է 0,06 դոլար։
Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում բնական գազի մատակարարման համար պատասխանատու է SJGC-ն: Ընկերությունն ունի շուրջ 550 կոմերցիոն բաժանորդ երկու մունիցիպալիտետներում միասին վերցրած։ Մատակարար ընկերությունը՝ SOCAR Georgia distribution ԲԲԸ-ն է, որը բարձրացրել է գազի սակագինը կոմերցիոն բաժանորդների համար, ինչի արդյունքում սակագինը բարձրացել է նաև SJGC-ի կողմից։
Կոմերցիոն բաժանորդների համար բնական գազը մայիսին թանկացել է 0,03 ԱՄՆ դոլարին համարժեք (0,44 ԱՄՆ դոլարից հասնելով 0,47 ԱՄՆ դոլարի 1 խմ-ի դիմաց) լարիով, իսկ հուլիսի 1-ից սակագինը կբարձրանա ևս 0,03 ԱՄՆ դոլարին համարժեք լարիով (0,47-ից։ 1 խմ գազի դիմաց 0,50 ԱՄՆ դոլար):
Նշենք, որ թանկացումը չի վերաբերում կենցաղային բաժանորդներին։
SJGC ընկերությունը Ջավախքի իր կոմերցիոն բաժանորդներին խնդրում է դիմել ընկերության գրասենյակ՝ նոր սակագներով նոր պայմանագիր կնքելու համար։jnews.ge