Օդերևութաբանները զգուշացնում են Վրաստանում տեղումների մասին

Օդերևութաբանները զգուշացնում են Վրաստանում տեղումների մասին

Օդերեւութաբաններն այսօրվանից Վրաստանում եղանակի վատթարացում են կանխատեսում։

«Հունիսի 6-ի օրվա վերջից մինչև հունիսի 11-ը Վրաստանում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է ուժեղ կարկուտ և քամու ուժգնացում»,- հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։

Օդերեւութաբաններն ահազանգում են, որ սպասվող տեղումների պատճառով հանրապետության գետերում ջրի մակարդակը կարող է բարձրանալ։ Հնարավոր են ջրհեղեղներ և սողանքներ։