Ինքնակառավարման և երիտասարդության մասնակցությամբ հարցերի քննարկում Նինոծմինդայում

Ինքնակառավարման և երիտասարդության մասնակցությամբ հարցերի քննարկում Նինոծմինդայում

Քննարկմանը մասնակցում էին Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը և Նինոծմինդայում բնակվող տեղի երիտասարդները։ Երիտասարդները խոսեցին քաղաքապետարանում առկա հիմնական խնդիրների, որոշումների կայացման մեջ երիտասարդների ներգրավման խոչընդոտների, պրակտիկայի բացակայության և երիտասարդության զբաղվածության խնդիրների մասին։ Նաև երիտասարդության պասիվության մասին։ Քաղաքապետը պատասխանեց երիտասարդների հարցերին.

Քննարկումը պատրաստել է Սամցխե-Ջավախքի մեդիա կենտրոնը (SJMC) «Մասնակցային բյուջետավորում՝ քաղաքացիների շահերի պաշտպանության համար» ծրագրի շրջանակներում։ Դա հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) ֆինանսական աջակցությամբ։