Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը հայտարարություն է տարածել հունիսի 10-ին Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։
«Ցանկացած բռնի գործողություն անընդունելի է նախարարության համար և, հետևաբար, դատապարտում է բողոքի բռնի ձևերը, որոնք տեղի ունեցան հունիսի 10-ին Թբիլիսիի պետական համալսարանում։
Նախարարությունը հարգում է յուրաքանչյուր ուսանողի խոսքի ազատությունը, թեև բողոքի բռնի ձևերն անթույլատրելի են։
Մենք հուսով ենք, որ բոլոր մարտահրավերները համապատասխան ձևաչափով կհաղթահարվեն ակադեմիական ուսումնական տարածքի և համալսարանական հանրության համար»,- ասված է հայտարարության մեջ։ jnews.ge