ԵՄ-ն ՌԴ-ին ամեն օր վճարում է 1 միլիարդ դոլար, մենք ազգային շահեր չունե՞նք. Ղարիբաշվիլի

ԵՄ-ն ՌԴ-ին ամեն օր վճարում է 1 միլիարդ դոլար, մենք ազգային շահեր չունե՞նք. Ղարիբաշվիլի

Եվրամիությունը Ռուսաստանին ամեն օր վճարում է 1 միլիարդ դոլար: Մենք ազգային շահեր չունե՞նք։ Թե՞ մեզ մոտ մարդիկ չեն ապրում։ Արդյո՞ք վրաց ժողովուրդը պետք է նորից համբերատար լինի, ճնշված լինի, ներքաշվի պատերազմի մեջ,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Նրա խոսքով, պատերազմի սկզբից Ռուսաստանը ստացել է 90 միլիարդ դոլար՝ Եվրամիության հետ առևտրի արդյունքում։

«Ուզում եմ հիշեցնել, օրինակ, երբ մեր անպատասխանատու ներքաղաքական ընդդիմախոսները մեզ քննադատում էին ինչ-որ բանաձեւերի համար, խոսքը կաթի ու պանրի մասին էր, դրա մասին հազար ցինիկ հայտարարություններ արվեցին, ԵՄ-ն ամեն օր մեկ միլիարդ դոլար է վճարում Ռուսաստանին։ Ռուսաստանը պատերազմի սկզբից ստացել է 90 միլիարդ դոլար՝ առևտրի արդյունքում։ Մենք ազգային շահեր չունե՞նք։ Թե՞ մեզ մոտ մարդիկ չեն ապրում։ Արդյո՞ք վրաց ժողովուրդը պետք է նորից համբերատար լինի, ճնշված լինի, ներքաշվի պատերազմի մեջ, տարածքներ կորցնի, մեր պետականությունը կորցնենք։ Մենք այդ հարցերը տալիս ենք բացահայտ և ավելի բարձր ենք տալու»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։