Հունիսի 19-ին, Նինոծմինդայում կայացավ ֆուտբոլի Թբիլիսիի և Նինոծմինդայի վետերանների հանդիպումը:
Հանդիպման նախաձեռնողը Վահե Իրիցյանն էր։ Ֆուտզալի վետերանների թիմը ներկայացնում էին Թբիլիսիի և Ուկրաինայի ֆուտբոլիստներ, որոնց թվում էին աշխարհահռչակ ֆուտբոլիստներ, ֆուտզալի աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի հաղթողներ։
Խաղը 10։10 հաշվով հաղթեց բարեկամության թիմը։
Կազմակերպիչ Վահե Իրիցյանի խոսքով՝ կազմակերպված մրցաշարը պատահական չէր, մենք երկար տարիներ համագործակցում ենք ֆուտզալի ֆեդերացիայի հետ։ Նման հանդիպումներ բազմիցս են եղել Թբիլիսիում, իսկ այս տարի որոշել են մրցաշար անցկացնել Նինոծմինդայում։ Ամենակարևորն այն է, որ մրցաշարին կարողացել են մասնակցել ոչ միայն թբիլիսցի վետերանները, այլև Ուկրաինայի համաշխարհային ֆուտզալի վետերանները։ Նինոծմինդայում աշխարհի չեմպիոններն առաջին անգամ են խաղում:
Ֆուտզալի նախկին վետերան և SBM-ի տնօրեն Զաալ Չիտալաձեի խոսքով, շատ հաճելի էր լինել Նինոծմիդայում, տեսնել մեծ թվով երկրպագուներ։ Ընկերական հանդիպման էին եկել վրացական և աշխարհի ֆուտզալի վետերանները։ Մեզ միավորում է այն գնդակը, որը զարգացնում է սպորտը և, որ ամենակարևորը, երիտասարդները ֆուտբոլ են խաղում, և նման հանդիպումները միայն դրական օրինակ են տալիս, դա ընկերությունն է, առողջ ապրելակերպը և սպորտի զարգացումը։
Ինչպես նշեց Անդրանիկ Ղարսլյանը, սա ֆուտբոլի և սպորտի զարգացման ևս մեկ օրինակ է։ Ֆուտբոլի լեգենդները Նինոծմինդայում են, որը մեծ նշանակություն ունի մեր տարածաշրջանի համար։ Մենք նախատեսում ենք շարունակել մարզական միջոցառումների կազմակերպումը սպորտը խթանելու համար։
Մրցաշարի կազմակերպիչը խաղից առաջ և հետո շրջայց կատարեց և հյուրերին ցույց տվեց Նինոծմինդայի տեսարժան վայրերը։