Նինոծմինդա քաղաքում թալանել են Ազատության փողոցում գտնվող խանութներից մեկը։
Հունիսի 22-ին, վաղ առավոտյան, քաղաքի բնակիչ Վ.Ք.-ն հայտնաբերել է իր խանութի կոտրված ապակին: Նրա խոսքով՝ չարագործները խանութի ապակին կոտրել են գիշերը։
Սեփականատիրոջ խոսքով՝ գողացել են ալկոհոլ և չիփսեր։
Դեպքի վայրում են ոստիկանության աշխատակիցները։