Վրաստանում վատ եղանակը կպահպանվի մինչեւ հուլիսի 1-ը

Վրաստանում վատ եղանակը կպահպանվի մինչեւ հուլիսի 1-ը

Արեւմտյան Վրաստանի որոշ շրջաններում մինչեւ հուլիսի 1-ը կշարունակվեն կարճատեւ անձրեւներն ու ամպրոպները։ Օդի ջերմաստիճանը ցածրադիր վայրերում կլինի +22, +27 աստիճան տաքություն։

Արեւելյան Վրաստանում հիմնականում գիշերը եւ երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +27, +32 աստիճան տաքություն։

Թբիլիսիում սպասվում է կարճատև ամպրոպ: Օդի ջերմաստիճանը կլինի +29, +31 աստիճան տաքություն։