Նինոծմինդայում մեկնարկեց «Մաստեր Լիգա» ֆուտբոլային առաջնությունը

Նինոծմինդայում մեկնարկեց «Մաստեր Լիգա» ֆուտբոլային առաջնությունը

Հունիսի 28 -ին, Նինոծմինդայում մեկնարկեց «Master League» կոչվող ֆուտբոլային առաջնությունը, որտեղ ամեն թիմում խաղում են 6 խաղացող և 1 դարպասապահ:

Առաջնությանը մասնակցում են շրջանի թվով 16 թիմեր: Միմյանց հետ կմրցեն Սաթխա – Ժդանովական, Փոքր Գոնդուրա – Փոկա, Փոքր Խանչալի – Ջիգրաշեն, Նինոծմինդա 2 – Գանձա, Նինոծմինդա – Կաթնատու, Մեծ Խանչալի – Մեծ Գոնդուրա, Հեշտիա – Սպասովկա և Փոքր Արագյալ – Թորիա թիմերը:

Նշենք, որ այս առաջնությունում հաղթող թիմը արդեն կմասնակցի տարածաշրջանային առաջնությանը: