Սաթխան կրկին փայլեց. 5 մեդալ «Սև ծովի գավաթ» մրցույթից

Սաթխան կրկին փայլեց. 5 մեդալ «Սև ծովի գավաթ» մրցույթից

Հուլիսի 15-ից 18-ը Բաթումի քաղաքում անցկացվել է քիքբոքսինգի «Սև ծովի գավաթ» մրցույթը։

Մրցումներին մասնակցել են շուրջ 220 մարզիկներ տարբեր երկրներից։ 24 պատանի մարզիկներ Նինոծմինդայից և Ախալքալաքից (9 մարզիկ Ախալքալաքի շրջանից, 8 մարզիկ Սաթխա գյուղից և մեկ մարզիկ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղիցղ Թիմի մարզիչ Սերգեյ Տոնականյան): Իր թիմով մասնակցում էր նաև Դադեչ գյուղի մարզիչ Անտոն Նահապետյանը։

9 մարզիկ զբաղեցրել է առաջին, իսկ 5 մարզիկ՝ երկրորդ տեղը։ Առաջին տեղը զբաղեցրել է Ծառուկյան Կարապետը, Արշալույս Բոռբոռյանը՝ Սաթխա գյուղից և Վաժա Յաժյանը՝ Հեշտիա գյուղից։ Երկրորդ տեղը զբաղեցրել են Հակոբ Խաչատրյանը, Հարութ Նանայանը և Դավիթ Սուքիասյանը։

Հաղթողները պարգևատրվեցին գավաթներով և մեդալներով։ Նինոծմինդայի մարզիկներին ֆինանսական աջակցություն է ցուցաբերել քաղաքապետարանը։ Մարզչի խոսքով, առանց այդ օգնության դժվար կլիներ մրցավայր գնալ։

Առաջին տեղը զբաղեցրած մարզիկները կմասնակցեն աշխարհի առաջնությանը, որը կանցկացվի Իսպանիայում՝ Մադրիդում։ Մարզիկները Թբիլիսիում կմարզվեն 10 օր։

Օրերս Բաթումի քաղաքում տեղի ունեցավ նաև կարատեի բաց առաջնություն, որին մասնակցում էին ավելի քան 150 կարատեիստներ Վրաստանի տարբեր քաղաքներից։ Առաջնությանը մասնակցում էին Նինոծմինդայի մարզադպրոցի պատանի կարատեիստները։ Նրանցից յոթը զբաղեցրել է երկրորդ տեղը, մեկ մարզիկ՝ առաջին տեղը։ Մարզիկների մարզիչ՝ Սամվել Դարբինյան.