Քոբուլեթի քաղաքում հուլիսի 23-24 -ը կայացավ «Կովկասի գավաթ» շինկյոկուշին կարատեի առաջնությունը, որին Նինոծմինդայի մունիցիպալիտետից մասնակցեցին 10 մարզիկներ:
Մարզիկները հանդիսանում են Նինոծմինդայի սպորտդպրոցի սաներ, ովքեր մարզվում են Սերգո Քսպոյանի գլխավորությամբ:
Առաջնությանը մասնակցում էին մարզիկներ աշխարհի տարբեր երկրներից՝ Ղազախստան, Թուրքիա, Հայաստան Վրաստան եւ այլն:
Մարզիչ Սերգո Քսպոյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Մրցույթը այս անգամ մեր թիմի համար շատ հաջող անցավ, աղջիկներից Մարի Մարգարյանը գրավեց 1-ին հորիզոնականը, Արման Մարաբյանը զբաղեցրեց 1 -ին տեղը, Վալոդյա Պողոսյանը 1 -ին տեղ, Վալիկո Պողոսյանը 3 -րդ տեղ եւ Հենրիխ Մարգարյանը 3 -րդ տեղ: Մեր մարզիկները պարգեւատրվեցին մեդալով, պատվոգրով եւ գավաթով»:
Կարդացեք նաեւ՝