2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ Նինոծմինդայի մունիցիպալիտետում բնակվում է 17 939 մարդ, որից 95%-ը ազգային փոքրամասնությունների (հայեր, դուխոբորներ) ներկայացուցիչներ են։ Երկրում ապրելու ընթացքում շատերը բախվում են Վրաստանի քաղաքացիություն ստանալու խնդրին։
Վրաստանի քաղաքացիության մասին Սահմանադրության 12-րդ հոդվածի համաձայն՝ Վրաստանի քաղաքացիությունը ձեռք է բերվում ծննդյան, ամուսնության կամ հպատակագրման պահից (քաղաքացիություն դիմողի կամավոր ցանկության հիման վրա քաղաքացիություն ձեռք բերելու իրավական գործընթացը):
Նինոծմինդայի մունիցիպալիտետը ներկայումս բնակեցված է այլ երկրներից, հիմնականում Հայաստանից և Ռուսաստանից, ովքեր Վրաստանի քաղաքացիություն չունեն։ Եվ կան նաև մարդիկ, ովքեր ծնվել են Վրաստանում, երկար ժամանակ ապրել այստեղ, բայց տարբեր գործոնների պատճառով կորցրել են երկրի քաղաքացիությունը։
Ո՞վ կարող է վերականգնել Վրաստանի քաղաքացիությունը
Վրաստանի քաղաքացիությունը հնարավոր է վերականգնել, եթե Դուք զրկվել եք Ձեր քաղաքացիությունից ապօրինի կերպով (այսինքն` Վրաստանի քաղաքացիությունից զրկվել եք սխալմամբ, օրինակ, եթե անձը այլ երկրի կեղծ քաղաքացիություն է ստացել եւ ինքնաբերաբար կորցրել է Վրաստանի քաղաքացիությունը):
Եթե քաղաքացիությունը կորցվել է ծնողներից մեկի կամ ծնողների որոշման եւ նախաձեռնության արդյունքում, նման դեպքերում Վրաստանի քաղաքացիությունը հնարավոր է վերականգնել չափահասության տարիքին հասնելուն պես:
Քաղաքացիության վերականգնման համար անհրաժեշտ է տիրապետել վրացերենին՝ սահմանակարգված սահմաններում:
Պետական լեզվի իմացության մակարդակը չի ստուգվում անօրինական կերպով Վրաստանի քաղաքացիությունը կորցրած անձի նկատմամբ:
Որտե՞ղ դիմել օգնություն ստանալու նպատակով
Վրաստանի քաղաքացիության վերականգնման դիմումով Դուք կարող եք դիմել Արդարադատության տան տարածքային ծառայություններին կամ Հանրային ծառայությունների զարգացման գործակալությանը, կամ էլ արտերկրում դիվանագիտական առաքելություններին կամ հյուպատոսական գրասենյակներին:
Ո՞վ ունի Վրաստանի քաղաքացիության վերականգնման դիմում ներկայացնելու իրավունք
Վրաստանի քաղաքացիության վերականգնման դիմում կարող են ներկայացնել ՝ չափահաս աձը, անձամբ գործունակ անձը, ինչպես նաեւ անչափահասի օրինական ներկայացուցիչը, բացառությամբ 16-18 տարեկան ամուսնացած անձանց: Դիմում կարող են ներկայացնել նաեւ՝ 16-18 տարեկան անձինք, որոնք գրանցված ամուսնության մեջ են: Շահագրգիռ անձի ներկայացուցիչները՝ լիազորագրի հիման վրա, որը հավաստված է ընթացակարգերի համաձայն: Խնամակալ անձի խնամակալը եւ ծնողներից մեկի դիմումը՝ անչափահասին քաղաքացիության տրամադրման վերաբերյալ, որը պետք է լրացված լինի երկրորդ ծնողի ( նրա առկայության դեպքում) համաձայնությամբ: Քաղաքացիություն ստանալը հնարավոր է, երբ անչափահասը դառնում է 14 տարեկան:
Ի՞նչ փաստաթղթեր է պետք ներկայացվել Վրաստանի քաղաքացիության վերականգնման համար
Չափահաս անձը, ով ցանկանում է վերականգնել Վրաստանի քաղաքացիությունը, պետք է ներկայացնի՝ Համապատասխան ձեւով կազմված դիմում
Վերականգնման ճանապարհով քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է նաեւ ներկայացնել հետեւյալ փաստաթղթերից մեկը՝
Չափահաս անձը՝ Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար, որպես բացառություն, պետք է անցնի թեստավորում՝ սահմանված մակարդակով պետական լեզվի իմացության համար, Վրաստանի պատմության հիմունքների եւ երկրի իրավական համակարգի իմացության համար:
Համաձայն այդ կանոնի, փաստաթղթերը պետք է ներկայացվեն նյութական ձեւով: Փաստաթղթերի ներկայացումը պարտադիր չէ, եթե դրանցում պարունակվող տեղեկատվությունը պարունակվում է Հանրային ծառայությունների զարգացման գործակալության էլեկտրոնային տվյալների բազայում:
Անհրաժեշտ է նաեւ, որ այլ պետությունների կողմից տրված փաստաթղթերը (բացառությամբ անձը հաստատող վկայականների) օրինականացվեն համապատասխան ընթացակարգերի հիման վրա կամ հաստատվեն վավերադրոշմով եւ ուղեկցվեն թարգմանությամբ` հաստատված Վրաստանի օրենսդրությանը համապատասխան ընթացակարգով, եթե միջազգային պայմանագրերով նախատեսված չէ որևէ այլ բան:
Անչափահաս անձանց Վրաստանի քաղաքացիության վերականգնումը
Անչափահասին վերականգնման ճանապարհով քաղաքացիություն ստանալու համար, օրինական ներկայացուցիչներից մեկը պարտավոր է պատկան մարմիններին տրամադրել՝
Անչափահասին վերականգնման ճանապարհով քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է նաեւ տրամադրել այս լրացուցիչ փաստաթղթերից մեկը՝
ա) Քաղաքացիությունից անօրեն զրկելու փաստը հաստատող փաստաթուղթ
բ) Վրաստանի քաղաքացիությունից դուրս գալու մասին փաստաթուղթ
գ) Ծնողների ընտրության պատճառով, քաղաքացիությունից դուրս գալու փաստը հատատող փաստաթուղթ
Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար համաձայնությունը, որպես բացառություն, կարող է արտահայտվել հետեւյալ ձեւով.
Արդյո՞ք կարող է մեկ այլ երկրի քաղաքացին վերականգնել Վրաստանի կորցրած քաղաքացիությունը
Այլ պետության քաղաքացին իրավունք ունի իրավասու մարմիններին դիմել՝ Վրաստանի քաղաքացիություն ստանալու հայցով, եթե նա համապատասխանում է օրենքով սահմանված կարգով քաղաքացիություն ստանալու համար չափանիշներին:
Այլ պետության քաղաքացին Վրաստանի քաղաքացիություն ստանում է Վրաստանի նախագահի հրամանագրի հիման վրա`Վրատսանի պատկան մարմինների կողմից՝ այլ երկրի քաղաքացիությունից դուրս գալու մասին ծանուցում ստանալուց անմիջապես հետո:
Ծառայության պայմանները եւ արժեքը
Վրաստանի քաղաքացիությունը վերականգնել ցանկացողը պետք է վճարի.
130 լարի – 30 օր;
195 լարի՝ 20 օրով։
Նշենք, որ թքննությունը պետք է հանձնվի վրացերենից, Վրաստանի պատմությունից և իրավունքի հիմունքներից (օրենքներից):