Կայանման տուգանքները խստացվում են

Կայանման տուգանքները խստացվում են

Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ քննարկել և 81 կողմ ձայնով հաստատել է «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը  խստացնում է կայանման կանոնների խախտման համար նախատեսված տուգանքները։

Նախագծի համաձայն՝ տրանսպորտային միջոցը կայանելը տաքսիների կայանման համար նախատեսված վայրում, որի համար տաքսիով փոխադրվելու թույլտվություն չի տրվել, և որի կայանումը տաքսիների կայանման համար նախատեսված վայրում չի թույլատրվում քաղաքապետարանի համապատասխան մարմնի կողմից՝ կտուգանվի 100 լարիով. ավտոմեքենան ճանապարհին թողնելը կտուգանվի 100 լարիով։

Բացի այդ, Թբիլիսիի վարչական սահմաններում գտնվող վճարովի կայանատեղերում առանց վճարման տրանսպորտային միջոցը կայանելը կտուգանվի 50 լարիով, իսկ էլեկտրական մեքենայի լիցքավորման կետում կայանելն առանց լիցքավորման սարքին միացնելու՝ կհանգեցնի 100 լարի տուգանքի:

Չլիազորված անձի կողմից տրանսպորտային միջոցը հաշմանդամների համար նախատեսված կայանատեղիում կայանելը նույնպես կտուգանվի 100 լարիով:

Խորհրդարանի կողմից հաստատված փոփոխության համաձայն՝ Թբիլիսիի սահմաններում քաղաքապետարանի կողմից սահմանված տրանսպորտային միջոցի տիպից տարբերվող տրանսպորտային միջոցի կայանումը կհանգեցնի 100 լարի տուգանքի, իսկ տրանսպորտային միջոցների կայանման այլ կանոնների խախտում՝ 50 լարի տուգանքի: aliq.ge