Նոյեմբերի 11-ին Նինոծմինդա քաղաքի Մշակույթի կենտրոնում նշվեց Հեշտիա գյուղից նկարիչ Համլետ Արոյանի 70-ամյակը:
Մշակույթի կենտրոնի սրահում տեղի ունեցավ նկարչի աշխատանքների ցուցահանդեսը, որոնք նա նկարել է 40 տարիների ընթացքում: Համլետ Արոյանը ունի ավելի քան 500 նկարներ, սակայն ցուցահանդեսին ներկայացված էին 80-ը:
Նկարչի հոբելյանական երեկոյին ներկա էին Նինոծմինդայի մունիցիպալիտետի ղեկավարությունը, նրա ընկերները, հարազատները, համադասարանցիներն ու գործընկերները:
Նկարչի աշխատանքները ցուցադրվել են տասնյակ երկրներում. նա ստացել է բազմաթիվ պարգևներ և հուշանվերներ:
Հոբելյանական երեկոյի ընթացքում Մշակույթի կենտրոնի և երաժշտական դպրոցի սաները հոբելյարի համար հանդես եկան համերգով: Համլետ Արոյանը հանդիսանում է Վրաստանի և Հայաստանի Նկարիչների միությունների անդամ: Հոբելյանական երեկոյին վաստակաշատ նկարչին Հայաստանի Սփյուռքի նախարարության կողմից շնորհվեց շքանշան:
Մանրամասներները կարող եք դիտել մեր թղթակցի պատրաստած տեսանյութում.
Անաիտ Զալալյան