Մահվան ելքով ավտովթար՝ Նինոծմինդա – Ախալքալաք ճանապարհին

Մահվան ելքով ավտովթար՝ Նինոծմինդա – Ախալքալաք ճանապարհին

Այսօր՝ սեպտեմբերի 26 -ին, ժամը 16:10 -ի սահմաններում Նինոծմինդայից դեպի Ախալքալաք տանող ճանապարհին Խոսպիո գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար:

Իրար են բախվել LADA 09 եւ Opel մակնիշի ավտոմեքենաները: Պատահարի արդյունքում մահացել է մեկ մարդ՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչ, 1960թ. ծնված Մ.Մ.-ն: Մյուս տուժածները ստացել են թեթեւ մարմանական վնասվածքներ և հրաժարվել են հոսպիտալացումից։

Տեղում աշխատում են ոստիկանության աշխատակիցները: