Վրացական ֆուտբոլի պատմության մեջ դեռ ոչ մի խաղացող չի ունեցել նման գնահատական
Գերմանական Transfermarkt մենեջերական գործակալությունը զգալիորեն ավելացրել է ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիայի տրանսֆերի գումարը՝ այն հասել է Վրաստանի համար ռեկորդային ցուցանիշի՝ 35 միլիոն եվրոյի։
21-ամյա վրացի հարձակվողի արժեքը «Նապոլի» տեղափոխվելիս կազմում էր 15 միլիոն եվրո, իսկ այժմ այն հասել է 35 միլիոնի։ Վրացական ֆուտբոլի պատմության մեջ ոչ մի խաղացող չի ունեցել նման գնահատական ու միաժամանակ ավելացվել է 20 մլն։
Սեպտեմբերի 23-ին Transfermarkt-ը կտրուկ բարձրացրել է Վալենսիա ակումբի և Վրաստանի հավաքականի դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլիի արժեքը՝ 10-ից հասցնելով 20 միլիոն եվրոյի։ Այդ ժամանակ Մամարդաշվիլին վրացի ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակում դուրս եկավ առաջին հորիզոնական և շրջանցեց Խվիչա Կվարացխելիային։
Այժմ Կվարացխելիան վերադարձրել է իր առաջին տեղը Վրաստանի հավաքականի ամենաթանկ խաղացողների հնգյակում.