Հոկտեմբերի 7 -ին, NOR ռադիկայանի տաղավարում հյուրընկալել էինք երգչուհի և պարզապես Նինոծմինդայի բնակչուհի Հայաստան Իսպիրյանին, ում հետ զրուցեցինք Covid 19 -ի դեմ պատվաստումների կարևորության մասին։
Պատվաստանյութերի ի հայտ գալուն պես Իսպիրյանը պատվաստվել է Pfizer պատվաստանյությով։ Ինչպես ինքն է ասում, սկզբում վախեցել է, բայց հետո ծանոթների խորհրդով ու իր քաղաքացիական ու պետական պարտքը կատարելու համար, համաձայնվել է։
Պատվաստումը Հայաստան Իսպիրյանի առողջության վրա կողմնակի հետևանքներ չի թողել, ավելին` երգչուհին չի էլ հիվանդացել։ «Որոշ մարդիկ կամ ձեռքի ցավ ունեին, կոկորդը կամ բարձր ջերմություն, բայց ինձ ոչինչ չպատահեց»,- ասում է նա:
Կարդացեք նաեւ`