Մեծ Արագյալ գյուղի մշակույթի տունը անմխիթար վիճակում է

Մեծ Արագյալ գյուղի մշակույթի տունը անմխիթար վիճակում է

Մեծ Արագյալ գյուղի մշակույթի տունը գտնվում է անմխիթար վիճակում:

Մշակույթի տան հատակը քայքայված է, բեմն ու աթոռները` ջարդված, չունի ջեռուցում և առհասարակ ոչ մի պայման միջոցառում անցկացնելու համար: Երեխաները ստիպված պարի և միջոցառումների գնում են հարևան Փոքր Արագյալ գյուղ:

Քաջավան Ծառուկյանը մեկն է նրանցից, ով ուզում է, որ իրենց գյուղում գործի մշակույթի տունը, նա անգամ իր միջոցներով տեխնիկա է գնել:

Մենք խնդրի առնչությամբ դիմեցինք Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեոբա, սակայն դրական պատասխան չստացանք:
Մանրամասները մեր տեսանյութում.


Բորիս Ղարսլյան



Opinion, pooling and voting