Շուշանիկ Մկրտչյանը պատմեց «Թղթե երազանքի» մասին

Շուշանիկ Մկրտչյանը պատմեց «Թղթե երազանքի» մասին

Ռադիոնովկա գյուղը գտնվում է Նինոծմինդայի շրջանում՝ շրջկենտրոն Նինոծմինդայից 30 կմ հյուսիս-արևելք, Փարվանա լճի արևելյան ափին :

Ռադիոնովկա գյուղը ծովի մակարդակից բարձր է 2080-2130մ։

Այստեղ ձմեռը տևում է մոտ 8 ամիս, հիմնական ապրուստի միջոցը անասնապահությունն ու ձկնորսությունն է՝ որը ևս վտանգի տակ է (խնդրին «NOR»ռադիոն բազմիցս է անդրադարձել) :

Ռադիոնովկայում հոգսաշատ է ոչ միայն մեծահասակների կյանքը այլև երեխաներինը նույնպես: Գյուղը ոչ մանկապարտեզ ունի, և ոչ էլ խաղահրապարակ, որն էլ «Թղթե երազանք» է դարձել
տեղաբնակ երեխաների համար:

«Թղթե երազանք» վերնագրով կարճամետրաժ ֆիլմ է նկարել 7-րդ դասարանի աշակերտուհի Շուշանիկ Մկրտչյանը, որը ներկայացրել է «Գանձ» հարթակի հայտարարած մրցույթին և ճանաչվել հաղթող: Աղջիկը շնորհակալ է «Գանձ»-ին նման բացառիկ հնարավորության համար:

Ներկայացված վիդեոն նկարահանվել է համայնքում գոյություն ունեցող խնդրի մասին: Հասարակական կազմակերպություն «Սափարի»-ի աջակցությամբ:

Radio NOR · Շուշանիկ Մկրտչյանը պատմեց «Թղթե երազանքի» մասին

Ստորև կարող եք դիտել ֆիլմը