Վրաստանում պիտբուլների հարձակման ևս մեկ դեպք. դեպքը տեղի է ունեցել Ռուսթավիում՝ Շարտավայի պողոտայում։ պիտբուլ ցեղատեսակի շունը կտրել է թոկը և բռնել կողքով անցնող 18-ամյա տղայի ոտքից, հայտնում է InfoRustavi-ն։
Երիտասարդն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, շան տերերը պետք է 10 օր ուշադիր հետեւեն նրան՝ կատաղությունը բացառելու համար։
Մեկ ամիս առաջ կրկին Ռուսթավիում, նույն Շարտավայի պողոտայում պիտբուլը հարձակվել էր չորս անցորդի վրա։ Սեպտեմբերի վերջին Թբիլիսիի Վարկեթիլի թաղամասում պիտբուլը հարձակվել էր երեք անձի վրա, իսկ մինչ այդ նույն ցեղատեսակի շունը Ռուսթավիում կծել էր 9-ամյա երեխային։
Վերջին շրջանում Վրաստանում ավելի ու ավելի են հաճախում շների կռվող ցեղատեսակների ոչ պատշաճ դաստիարակության և պահպանման դեպքերը, ինչը հանգեցնում է ագրեսիվ վարքի։ Խորհրդարանը օրինագիծ է մշակում, որը պետք է կարգավորի շների տերերի պատասխանատվության հարցը. Նույնիսկ կոշտ առաջարկ եղավ Վրաստանում ընդհանրապես արգելել մի շարք ցեղատեսակների ներմուծումն ու բուծումը։