Մանկապարտեզ այցելելու հնարավորություն ունեցան ևս մեկ գյուղի երեխաներ

Մանկապարտեզ այցելելու հնարավորություն ունեցան ևս մեկ գյուղի երեխաներ

Նոյեմբերի 22-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ջիգրաշեն գյուղում բացվել է մանկապարտեզ։

Բացման արարողությանը ներկա էին քաղաքապետարանի ղեկավարությունը, Խորհրդարանի պատգամավոր Սումբատ Կյուրեղյանը և գյուղացիները։ Բացումը սկսվեց գյուղի պարախմբի ելույթով։ Որնից հետո հյուրերն ու երեխաները մտան շենք:

Մանկապարտեզում գործում է 3-ից 6 տարեկան երեխաների 2 խումբ՝ փոքր և մեծ խումբ։ Մանկապարտեզ կհաճախի 38 երեխա, որոնցից 4-ը հարևան Փ.Խորենյա գյուղից են։ Մանկապարտեզում կաշխատեն 7 հոգի՝ մեկ հավաքարար, երկու հայերենի ուսուցիչ, մեկ վրացերենի ուսուցիչ, երկու դայակ և մատակարարման մենեջեր։ Կրթությունը լինելու է երկու լեզվով՝ հայերեն և վրացերեն։ Ինչպես գյուղի մյուս մանկապարտեզներում, այստեղ եւս մեկանգամյա չոր սնունդ է լինելու։ Շենքն ունի երկու սենյակ, հանդերձարաններ և սանհանգույց։

«NOR» ռադիոկայանի կողմից հրապարակված նյութերում բնակիչները բազմիցս են ասել, որ եթե գյուղում մանկապարտեզ լինի, ապա երեխաներին կարելի է մանկապարտեզ ուղարկել և հանգիստ գնալ գործերով։ Մանկապարտեզում երեխաները դաստիարակություն և կրթություն կստանան: Մոտակա մանկապարտեզը գտնվում է գյուղից 6 կիլոմետր հեռավորության վրա՝ Նինոծմինդա քաղաքում, և շատերն իրենց երեխաներին Նինոծմինդա տանելու հնարավորություն չունեն։ Այժմ գյուղն ունի մանկապարտեզ, որտեղ բոլորը կարող են ուղարկել իրենց երեխաներին։

Շենքի շինարարական աշխատանքները սկսվել են 2019թ. Շինարարության և վերանորոգման համար գումարը հատկացվում է տեղական բյուջեից։ Սա 13-րդ մանկապարտեզն է, որը բացվում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերում։

Radio NOR · У детей еще одного имеют возможность посетить садик