Վրաստանում եղանակը կվատթարանա. Անձրև, քամի, ձյուն

Վրաստանում եղանակը կվատթարանա. Անձրև, քամի, ձյուն

Նոյեմբերի 26-ի օրվա վերջից մինչև նոյեմբերի 27-ի օրվա վերջը Վրաստանում (հիմնականում երկրի արևմտյան շրջաններում) սպասվում է անձրև, տեղ-տեղ քամու ուժգնացում՝ արևմտյան ուղղությամբ, ամպրոպ, ծովում 3-4 բալ փոթորիկ, լեռնային շրջաններում՝ ձյուն։

Սպասվող առատ տեղումները կարող են հանգեցնել Արևմտյան Վրաստանի գետերի ջրի մակարդակի էական բարձրացման, իսկ լեռնային շրջաններում՝ սողանքների ակտիվացման պատճառ դառնալ։