Բենզինի գինը ևս 5 թեթրիով նվազել է

Բենզինի գինը ևս 5 թեթրիով նվազել է

Վրաստանում Wissol բենզալցակայանների ցանցի գլխավոր տնօրեն Վասիլ Խորավան հայտարարել է, որ բենզինի գինը 5 թեթրիով նվազել է։

Նրա պարզաբանմամբ՝ միջազգային շուկայում գները կայունացել են, ինչն արտահայտվել է նաև ընկերության վառելիքի գների վրա։

Business Media լրատվականի հետ զրույցում Խորավան ասել է, որ վերջին երեք ամսում ընկերությունում բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են մինչև 1 լարիով։

«Մեկ ամսվա ընթացքում բենզինի գինը միջինում նվազում է 15-20 թեթրիով, հուսանք, որ  միտումը կպահպանվի առաջիկայում ևս», — ասել է Վասիլ Խորավան։aliq.ge