Առցանց ազարտային խաղերի համար թույլտվություն կպահանջվի

Առցանց ազարտային խաղերի համար թույլտվություն կպահանջվի

Էլեկտրոնային (առցանց) ազարտային-շահումով խաղերը կկազմակերպվեն թույլտվությամբ։ Համապատասխան փոփոխությունները ներառված են Վրաստանի  կառավարության նախաձեռնած «Վիճակախաղերի, ազարտային և շահումով խաղերի կազմակերպման մասին» օրինագծում։

Օրինագծի համաձայն, ներդրվում են առցանց ազարտային խաղերի թույլտվության տեսակները: Առցանց խաղերի թույլտվություն կտրամադրվի ֆիզիկական թույլտվություն ունեցողներին այնպես, ինչպես ներկա պահին է` որոշ փոփոխություններով:

Գործող օրենքի համաձայն՝ առցանց խաղեր կազմակերպելու իրավունքը լրացուցիչ թույլտվություն չի պահանջում, և դրա հնարավորությունն ունի ազարտային խաղի կամ շահումով խաղի թույլտվության սեփականատերը։aliq.ge