Ի՞նչ կարժենա մեքենաների կրկնակի տեխզննումը

Ի՞նչ կարժենա մեքենաների կրկնակի տեխզննումը

Փետրվարի 1-ից մեքենաների կրկնակի տեխզննումը դառնում է վճարովի: Այս մասին կառավարության որոշումն արդեն հրապարակվել է։

Փոփոխության արդյունքում փոխադրամիջոցի նախնական տեխզննման արժեքը մնում է անփոփոխ։ Իսկ կրկնակի ստուգման համար վարորդը ստիպված կլինի վճարել:

Մասնավորապես, թեթև մեքենաների կրկնակի տեխզննումը կարժենա 20 լարի, ինչպես նաև տաքսիների համար՝ 20 լարի։

Ավելի կոնկրետ՝ տարբեր կատեգորիաների տրանսպորտային միջոցների համար կրկնվող պարբերական տեխնիկական զննումների համար վճարը հետևյալն է.

  • Բեռնափոխադրումների համար նախատեսված ավելի քան 3500 կգ համախառն քաշով ավտոմոբիլներ (բեռնատարներ)՝ 30 լարի;
  • 3500 կգ-ից ավելի ընդհանուր քաշով կցորդով և կիսակցորդով՝ 20 լարի;
  • Շտապ բժշկական օգնության մեքենաներ՝ 20 լարի;
  • Տաքսի- 20 լարի;
  • Պիկապ- 20 լարի;
  • 3500 կգ-ից ոչ ավելի համախառն քաշով և չորս անիվից ոչ պակաս ընդհանուր քաշով շարժիչային տրանսպորտային միջոցներ, որոնք նախատեսված են բեռնափոխադրումների համար, բացառությամբ գյուղատնտեսական մեքենաների և տրակտորների՝ 20 լարի:

8-ից ոչ ավել նստատեղով (բացառությամբ վարորդի նստատեղից) և չորս նստատեղից ոչ պակաս, ուղևորներ փոխադրելու համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցները՝ 20 լարի։



Opinion, pooling and voting