Այն, ինչ այժմ կատարվում է Ուկրաինայում ողբերգություն է.Պուտին

Այն, ինչ այժմ կատարվում է Ուկրաինայում ողբերգություն է.Պուտին

Այն, ինչ այժմ կատարվում է Ուկրաինայում, ընդհանուր ողբերգություն է, բայց դա ոչ թե Ռուսաստանի, այլ երրորդ երկրների քաղաքականության արդյունքն է,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիայում։

Ըստ Պուտինի՝ նեոնացիստներին օգտագործում են Ռուսաստանի դեմ պայքարելու համար, ոչ մեկին չի հետաքրքրում, թե ովքեր են այդ մարդիկ, գլխավորը, որ նրանք պայքարում են Ռուսաստանի Դաշնության դեմ։

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանը ցանկանում էր, որ դառնալ «քաղաքակիրթ աշխարհի» մի մասը, բայց այնտեղ Ռուսաստանին չէին սպասում։ Պուտինը նաեւ նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրների ռազմական ներուժն ու հնարավորություններն ակտիվորեն օգտագործվում են Ռուսաստանի դեմ։

«Հայտնի է, որ այսօր ՆԱՏՕ-ի գրեթե բոլոր խոշոր երկրների ռազմական ներուժն ու հնարավորությունները ակտիվորեն օգտագործվում են Ռուսաստանի դեմ։ Այդուհանդերձ, մեր զինվորները, սերժանտներն ու սպաները խիզախ ու հաստատակամ կռվում են հանուն Ռուսաստանի։ Նրանք վստահորեն քայլ առ քայլ լուծում են առաջադրված խնդիրները, և այդ խնդիրները անպայման կկատարվեն»,- ասել է Վլադիմիր Պուտինը։