Պուշկին փողոցի բնակիչները հայտնվել են ձյան գերության մեջ

Պուշկին փողոցի բնակիչները հայտնվել են ձյան գերության մեջ

Նինոծմինդա քաղաքի Պուշկինի փողոցի բնակիչները գտնվում են ձյան փակուղու մեջ, մասնավորապես երեք օրյա առատ ձյան տեղումների պատճառով մարդկանց թույլ չի տալիս իրենց բակերից դուրս գալ:

Այն բնակիչները, ովքեր ունեն մեքենաներ, դուրս չեն կարող գալ իրենց տան բակերից հաստ ձյան շերտի պատճառով: Դժվար է նաև երեխաներին, ովքեր դժվարությամբ են դպրոցից տուն հասնում:

Պուշկին փողոցի բնակիչները բողոքում են, որ ամեն տարի ձմռան ամիսներին գտնվում են ձյան գերության մեջ, իսկ ձնաբուքը փակում է ճանապարհը մինչև գարուն:

Խնդրով դիմեցինք Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեբելի Գագիկ Ղարսլյանին, սակայն պատասխան չստացանք նրանից:
Մանրամաաների մասին լսեք մեր նյութում.

Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting