Նյութը պատրաստել է NOR ռադիոկայանի կամավոր Էթերի Համբարյանը
Նինոծմինդայի մունիցիպալիտետի ճանապարհների ամբողջ երկայնությամբ նկատվում են թափոններ։ Աղբի կուտակում լինում է հիմնականում գլխավոր ճանապարհների եզրերին։ Վրաստանին և Հայաստանին միացնող գլխավոր ճանապարհին կուտակված է մեծ քանակությամբ թափոններ։ Որը Միջպետական մայրուղին է և պատկանում է ճանապարհային դեպարտամենտին։
Գյուղ տանող ճանապարհները ևս չեն զիջում գլխավոր մայրուղուն, իրենց աղտոտվածությամբ։
Ճանապարհներով անցնելով չենք կարող չնկատել՝ պոլիէթիլենային տոպրակների և շշերի առկայությունը։ Պոլիէթիլենային տոպրակների նկատմամբ վերահսկողությունը թույլ է, չնայած նրան, որ օրենքով արգելվել է պոլիէթիլենային տոպրակների շրջանառությունը։ Ինչու՞ համապատասխան մարմինները ուշադիր չեն այս հարցի շուրջ։
Խնդիրը գալիս է նաև մարդկանց անփույթությունից։ Հաճախակի ենք նկատում մեքենայից նետվող աղբ, ինչը մեծ վնաս է հասցնում մարդկանց և կենդանիների առողջությանը և շրջակա միջավայրին։
Այս հարցին պետք է նաև ուշադրություն դարձնեն ճանապարհային Ոստիկանության աշխատակիցները։ Նկատելով մեքենայից նետվող աղբը, տուգանել, որպեսզի դեպքերը ավելի սակավաթիվ լինեն։
Նինոծմինդայի մունիցիպալիտետեի Սակրեբուլոյի նախագահ Վահան Արոյանը ավելի վաղ շրջելով համայնքներում, Մամզարայից-Մեծ Գոնդուրա-Դիլիֆ-Փոքր Գոնդուրա ճանապարհներին նկատելով աղբը բարձրացրեց աղբի հարցը և խնդրեց Դիլիֆի և Մեծ Գոնդուրայի գյուղապետին երիտասարդների հետ միասին համատեղ ուժերով մաքրման աշխատանքներ տանել։ Հետևողական լինելով այս հարցին, թե արդյո՞ք ուշադրություն դարձվեց աղբահանման ընթացքին, նկատեցինք որ աղբը կրկին տեղում է ։
Դիմեցինք Վահան Արոյանին, որպեսզի պարզենք թե ինչու՞ մինչև այսօր չի մաքրվել աղբը ։ Սակայն Սակրեբուլոյի նախագահի խոսքով նա նկատել և զգուշացրել է, չնայած նրան,որ այդ խնդիրը իր պարտականությունների մեջ չի մտնում ։
Այս հարցով դիմեցինք նաև Քաղաքապետ Անիվարդ Մոսոյանին ։Ով ասաց, որ այս հարցով ոչ թե՛ Քաղաքապետարանն է զբաղվում,այլ ավելի շատ Ճանապարհային դեպարտամենտը։
Այս հարցի շուրջ խոսեցինք նաև Նինոծմինդայի մունիցիպալիտետի կոմունալ ծառայությունների տնօրենի տեղակալ Սիմոն Մոսոյանի հետ։
Մանրամասները՝ հարցազրույցում։