2022 թվականին Վրաստան է այցելել 5,4 միլիոն ճանապարհորդ

2022 թվականին Վրաստան է այցելել 5,4 միլիոն ճանապարհորդ

2022 թվականի ընթացքում Վրաստան է այցելել 5 426 903 միջազգային զբոսաշրջիկ։ Այս մասին հայտնի է դարձել Զբոսաշրջության ազգային վարչության կողմից այսօր հրապարակված զեկույցից։ 2021 թվականի համեմատ զբոսաշրջությունն աճել է 188%-ով: Ազգային բանկի տվյալներով՝ Վրաստանն անցյալ տարի զբոսաշրջությունից 3,5 միլիարդ դոլարի եկամուտ է ստացել, ինչը պատմական առավելագույնն է։

2022 թվականին, 2019 թվականի համեմատ, վերականգնվել է միջազգային զբոսաշրջային այցելությունների 71.9%-ը և միջազգային ճանապարհորդների այցելությունների 58%-ը։

«2022 թվականին հանրապետությունում տեղի է ունեցել 3 652 949 միջազգային զբոսաշրջային այցելություն, ինչը +131,6 տոկոսով ավելի է 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

2022 թվականի դեկտեմբերն առանձնացավ զբոսաշրջության վերականգնման դինամիկայով: Այս ընթացքում Վրաստան է այցելել 564 656 միջազգային ճանապարհորդ, ինչը 2019 թվականի տվյալների 84,6%-ով վերականգնում է, իսկ 2021 թվականի համեմատ աճը կազմում է +216,9%։

2022 թվականի դեկտեմբերին հանրապետություն է իրականացվել 304 616 միջազգային զբոսաշրջային այցելություն, ինչը 2019 թվականի տվյալների 97,6 տոկոսով վերականգնում է, իսկ 2021 թվականի համեմատ աճը կազմում է +110,7 տոկոս»,- նշվում է Զբոսաշրջության ազգային վարչության հրապարակած տեղեկատվության մեջ։

Մանրամասն վիճակագրություն, թե որ երկրներից քանի քաղաքացու այցելություն է կատարվել դեռևս չի հրապարակվել։