Ի՞նչ եղավ 600.000 լարին. Քաղաքապետարանում տեղյակ չեն

Ի՞նչ եղավ 600.000 լարին. Քաղաքապետարանում տեղյակ չեն

Նյութը պատրաստել է NOR ռադիոկայանի կամավոր Էթերի Համբարյանը

2022 թվականին Գորելովկա գյուղը գազաֆիկացնելու համար քաղաքապետարանից հատկացվել էր 600.000 լարի, սակայն այն չծառայեց իր նպատակին։

Պարզելու համար թե ինչ եղավ 600,000 լարին դիմեցինք Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանին, քաղաքապետը ասաց, որ ինքը տեղյակ չէ:

Դիմեցինք նաեւ ֆինանսների ծառայության պետ՝ Սամվել Արզումանյանին: ֆինանսների ծառայության պետը պատասխանեց՝ դրվել է որպես փոխանցիկային գումար։ Իսկ թե ինչին կծախսվի ապագայում պարզ կլինի:

Գյուղերում առկա խնդիրներին ծանոթանալու և իրենց պարտականությունների սահմաններում օգնելու համար Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սումբատ Կյուրեղյանը այցելելով գյուղեր՝ Ժդանովականում նշել էր, որ բյուջեից փող է գրվել 600,000 լարի գազ կոմպանիային, որպեսզի իրենք կարգավորեն այդ հարցը։

Նախկինում արված հայտարարությունը կապված 600,000 լարիի հետ, Սումբատ Կյուրեղյանը մեկնաբանեց հետեւյալ կերպ. «Գումարը դրվել է բյուջեի մեջ, որը ծառայել է Հեշտիա տանող ճանապարհի ասֆալտապատման և այլ խնդիրների համար։ Իսկ գազաֆիկացման հարցի լուծման համար էլ փնտրում ենք ճանապարհներ՝ պետության ֆինանսավորմամբ»։

Գազ կոմպանիայի ներկայացուցիչ Վրեժ Բերիկյանի խոսքերով՝ կոմպանիան 2022 թվականից սկսած պատրաստ է եղել իրականացնել իրենց պատկանելիք գործողությունները։ Ու այս հարցը պետք է լուծում ստանար քաղաքապետարանի և Գազ կոմպանիայի համատեղ ուժերով, գազ կոմպանյան իր պարտականությունները կարողանում էր կատարել մինչև Նինոծմինդա, իսկ մնացածը պետք է շարունակեր քաղաքապետարանի հետ միասին։

Radio NOR · Ի՞նչ Եղավ 600.000 Լարին

Նինոծմինդայի մունիցիպալիտետի 8 ամենա ցուրտ գյուղերում չկա գազաֆիկացում, այդ գյուղերն են՝ Ժդանովական, Գորելովկա, Օրլովկա, Սամեբա, Եֆրեմովկա, Վլադիմիրովկա, Ախալի Խուլգումո, Փարվանա։

Գյուղացիները անընդհատ բողոքում են գազի բացակայությունից։ Սակայն այս հարցը դեռևս լուծում չի ստացել։



Opinion, pooling and voting