Վաղվանից՝ փետրվարի 1-ից տրանսպորտային միջոցների կրկնակի տեխզննումը վճարովի կդառնա:
Հարկ է նշել, որ մինչ այժմ այս ծառայությունն անվճար էր, և տեխզննման ընկերությունները պարտավոր էին առանց հավելյալ վճարի ստուգել տրանսպորտային միջոցները:
Վրաստանի կառավարությունը կրկնակի տեխզննումը վճարովի դարձնելու մասին որոշումն ընդունել է 2022 թվականի դեկտեմբերի 9-ին. փաստաթուղթը ստորագրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Նշենք, որ տարբեր կատեգորիաների տրանսպորտային միջոցների համար պարտադիր պարբերական տեխզննման վճարը կազմում է մինչև 60 կամ 100 լարի, իսկ կրկնակի տեխզննումը կարժենա 20 կամ 30 լարի։
Էլեկտրական մեքենաների նախնական զննման արժեքը կկազմի 48 լարի, կրկնակի ստուգման արժեքը՝ 15 լարի։
Ընդգծենք, որ ըստ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի»՝ այն վարորդը, ում ավտոմեքենան տեխզննում անցած չի լինի, կտուգանվի 50 լարիով:aliq.ge