3 փոփոխություն, որոնք կիրականացվեն այսօրվանից

3 փոփոխություն, որոնք կիրականացվեն այսօրվանից

2023 թվականից Վրաստանում մի շարք փոփոխություններ են իրականացվել։ Հարկ է նշել, որ այսօրվանից ուժի մեջ կմտնեն մի քանի կարեւոր նորություններ ևս

Ստորև ներկայացնում ենք այն փոփոխությունները, որոնք կիրականացվեն այսօրվանից՝ փետրվարի 1-ից.

Սահմանվում է բանկերի միջև փոխանցումների միջնորդավճարի վերին սահմանը

Փետրվարի 1-ից Ազգային բանկը սահմանում է բանկերի միջև փոխանցումների միջնորդավճարի վերին սահմանը։ Խոսքը փոխանցումների մասին է, որոնք իրականացվում են RTGS համակարգի միջոցով։

Տեղեկատվության համար՝ նշված համակարգով իրականացվում են բանկերի միջև լարիով փոխանցումներ, ինչպես նաև փոխանցումներ Ֆինանսների նախարարության գանձապետական ​​ծառայություն և հակառակը։

Օրինակ՝ մինչև 10 000 լարի փոխանցման դեպքում ֆիզիկական անձի համար սակագինը կկազմի 2 լարիից ոչ ավելի, 10 000 լարիից մինչև 100 000 լարի՝ ոչ ավելի, քան 5 լարի, իսկ 100 000 լարի և բարձր փոխանցման դեպքում՝ ոչ ավելի քան 50 լարի:

Փետրվարի 1-ից մեքենաների կրկնակի տեխզննումը դառնում է վճարովի

Փետրվարի 1-ից մեքենաների կրկնակի տեխզննումը դառնում է վճարովի. Փոփոխության արդյունքում փոխադրամիջոցի նախնական զննման արժեքը մնում է անփոփոխ և կկազմի 60 լարի, մինչդեռ կրկնակի զննման վրա դրվում է որոշակի արժեք։ Տրանսպորտ, որոնց նախնական ստուգումը 60 լարի է, օրինակ՝ մեքենաներ, տաքսիներ և այլն։ Կրկնական զննումը կարժենա 20 լարի, իսկ այն մեքենաների դեպքում, որոնց նախնական զննումը կազմել է 100 լարի, կրկնակի տեխզննման արժեքը կկազմի 30 լարի։

«TBC»-ում դրամարկղից գումար հանելու միջնորդավճարն ավելանում է

Փետրվարի 1-ից «TBC»-ում աճում է դրամարկղից գումարի կանխիկացման վճարը. Այս մասին տեղեկությունն ինքն է տարածում «TBC Bank»-ը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի հաղորդագրությունների համաձայն՝ այս կանոնը պետք է կիրառվեր 2022 թվականի նոյեմբերի 25-ից։

«Ֆիզիկական անձի քարտային հաշվից անվճար կամ արտոնյալ պայմաններով գումար հանելու համար խնդրում ենք օգտվել TBC բանկոմատներից։ 2023 թվականի փետրվարի 1-ից մասնաճյուղերի դրամարկղերից մինչև 3000 լարի գումար հանելու նվազագույն միջնորդավճարը կկազմի 2% (նվազագույնը 2 լարի), իսկ արտարժույթի դեպքում (մինչև 1000 ԱՄՆ դոլար/ԵՎՐՈ)՝ 2 %, ասվում է «TBC»-ի տարածած տեղեկատվության մեջ։

Նշենք, որ մինչ նոր կանոնի կիրառումը կանխիկացման միջնորդավճարը կազմում էր 0,6%: