Ավելի քան 240 հազար լարի արժողությամբ չմաքսազերծված ծխախոտ պահելու համար մեկ անձ ձերբակալվել է

Ավելի քան 240 հազար լարի արժողությամբ չմաքսազերծված ծխախոտ պահելու համար մեկ անձ ձերբակալվել է

Վրաստանի ֆինանսների նախարարության և ՆԳՆ քննչական ծառայության համատեղ օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում մեկ անձ ձերբակալվել է առանց ակցիզային դրոշմանիշի ապրանքներ պահելու և փոխադրելու փաստի առթիվ։

Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը ապօրինի նյութական օգուտներ ստանալու և հետագայում իրացնելու նպատակով Թբիլիսիում մեծ քանակությամբ չմաքսազերծված ծխախոտ է պահել բեռնատարում։

«Քննչական գործողությունների արդյունքում առգրավվել է տարբեր անվանական արժեքի 54918 տուփ չմաքսազերծված ծխախոտ՝ 241639 լարիի։

Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասով, որը նախատեսում է ազատազրկում 6-ից 8 տարի ժամկետով։

Մեղադրյալը կալանավորված է, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ նշված հանցագործության մեջ ներգրավված այլ անձանց հայտնաբերելու և բացահայտելու ուղղությամբ»,- ասված է Քննչական ծառայության հաղորդագրությունում։