«Մունիցիպալիտետի ողջ մասշտաբով հնարավոր է ազատ տեղաշարժվել» . Քաղաքապետարան

«Մունիցիպալիտետի ողջ մասշտաբով հնարավոր է ազատ տեղաշարժվել» . Քաղաքապետարան

Նինոծմինդայի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ մունիցիպալիտետի բոլոր ճանապարհների ինտենսիվ մաքրման արդյունքում հնարավոր է ազատ տեղաշարժվել։ Տարածված տեղեկատվության մեջ մասնավորապես նշված է.

«Նինոծմինդայի մունիցիպալիտետում, ինտենսիվ կերպով շարունակվում են ճանապարհներից ձյունահեռացման աշխատանքները։

Մոբիլիզացված է հատուկ տեխնիկա, մաքրվում է Հեշտիա-Թորիա-Ուչմանա կապող ճանապարհը։

Այս պահին մունիցիպալիտետի ողջ մասշտաբով հնարավոր է ազատ տեղաշարժվել»։