Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1651-ի, ավելի քան 11000-ը՝ վիրավորվել, Twitter-ում հայտնել է առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։
«Այս պահին երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1651-ի, տուժել է 11 119 մարդ»,– ասել է նա։
Բացի այդ, ինչպես հայտնել է NTV հեռուստաալիքը, երկրաշարժից հետո թուրքական Իսկենդերուն նավահանգստում բեռներով բարձված բեռնարկղերում հզոր հրդեհ է բռնկվել, որը դեռ չի մարվել։ Նշվում է, որ ավելի վաղ այս նավահանգիստի շահագործումը ժամանակավորապես դադարեցվել էր՝ բնական աղետից հետո ավերածությունների պատճառով։