Թուրքիայում տեղի ունեցած 7.8 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 12391-ի, հայտնում է տեղական Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Արտակարգ իրավիճակների վարչությանը (AFAD):
«Հյուրիեթ» թերթը, վկայակոչելով նույն գերատեսչությանը, նշում է, որ տուժածների թիվը հասել է գրեթե 63 հազարի։
Փետրվարի 6-ի վաղ առավոտյան 7,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Քահրամանմարաշ նահանգում։ Ինչպես նշել է Էրդողանը, այն դարձել է ամենաուժեղը 1939 թվականից ի վեր։ Դրան հաջորդել են երեք տասնյակ հետցնցումներ, իսկ օրվա կեսին՝ 7,7 մագնիտուդով եւս մեկ երկրաշարժ էր տեղի ունեցել։ Թուրքիայում ցնցումները շարունակվում են արդեն երեք օր։
Երկրում յոթնօրյա համազգային սուգ է հայտարարվել, իսկ աղետից տուժած տասը նահանգներում երեք ամսով արտակարգ դրություն է մտցվել։