Տուգանքներ են սահմանվում հանրային օգտագործման համար նախատեսված օբյեկտը վնասելու-ոչնչացնելու համար։
Համապատասխան փոփոխությունները ներառված են Վարչական իրավախախտումների օրենսգրքում։
Փոփոխությունների համաձայն՝ ենթակառուցվածքների, գույքագրման, հանրային օգտագործման այլ օբյեկտների, այդ թվում՝ ճանապարհային նշանների, լուսացույցների, արտաքին հսկողության տեսախցիկների դիտավորյալ վնասումը կամ ոչնչացումը, ինչպես նաև հասարակական տրանսպորտին դիտավորյալ վնասելը կամ գույքագրման միտումնավոր վնասումը հասարակական տրանսպորտում կտուգանվի 300 լարիով։ Նույն արարքի կրկնությունը կառաջացնի տուգանք 500 լարիի չափով կամ վարչական ազատազրկում՝ առավելագույնը հինգ օր ժամկետով։
Հաշվի առնելով այսօր գործող օրենքը՝ մունիցիպալիտետի կամ պետական գույքի վնասումը կամ ոչնչացումը պատասխանատվություն է նախատեսում միայն այն դեպքում, եթե վնասված կամ ոչնչացված իրի արժեքը գերազանցում է 150 լարին։ Եթե վնասված կամ ոչնչացված իրի արժեքը չի գերազանցում 150 լարին, ապա անձը պատասխանատվություն չի կրում։
«Հաճախակի դեպքերի պատճառով զգալի վնաս է հասցվում ինչպես մունիցիպալիտետների, այնպես էլ պետության գույքին։ Ուստի վանդալիզմի այնպիսի դեպքը, ինչպիսին է հանրային օգտագործման համար նախատեսված առարկայի դիտավորյալ վնասումը կամ ոչնչացումը, որը չի պատճառել վերը նշված չափի վնասը, մնում է առանց պատշաճ արձագանքի»,– նշված է պարզաբանման մեջ։