Փետրվարի 17 -ից մինչեւ 19 -ին Բաթումի քաղաքում անցկացվեց սեղանի թենիսի հուշամրցաշար:
Նինոծմինդայի սեղանի թենիսի հավաքականը ներկայացավ թվով 12 մասնակիցներով:
Մարզիչ Աշոտ Սողոյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Երեխաները շատ լավ խաղ ցուցադրեցին, Մարինե Հանեսյանը գրավեց 3 -րդ հորիզոնականը իսկ Կարինե Հանեսյանը զբաղեցրեց 4 -րդ տեղը: Տղաներից հաջող հանդես եկան Վահե Խաչատրյանը եւ Արման Սարգսյանը: Ասեմ, որ փետրվարի 24 -ին մեր հավաքականի ուժեղագույն թվով 8 մասնակիցներ(5 աղջիկ, 3 տղա) հանդես կգան Վրաստանի սեղանի թենիսի պատանեական սիրողական առաջնությանը: Տարիքային սահմանափակում այս մրցաշարին չկա, հիմնականում մեր Նինոծմինդայի սպորտդպրոցից մասնակցում են մինչեւ 16 տարեկան աշակերտները»:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.
Լուսանկարները եւ տեսանյութը տրամադրել է Աշոտ Սողոյանը.