Պուտինի նոր որոշումը Լարսը հատելու վերաբերյալ

Պուտինի նոր որոշումը Լարսը հատելու վերաբերյալ

Պուտինը օրենք է ստորագրել, ըստ որի ՌԴ քաղաքացիներն այլևս չեն կարողանա անցնել Լարսով՝ առանց ժամի և ամսաթվի նախնական ամրագրման։ Սակայն օրենքը այս փուլում պարտավորեցնում է միայն բեռնատարների վարորդներին նախապես ամրագրել Ռուսաստանի սահմանը հատելու ամսաթիվը և ժամը։ Փաստաթուղթը հրապարակվել է ռուսական իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային հարթակում։

Օրենքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից։ Սակայն տեղեկություն էր տարածվել, որ այն պետք է իրականացվի հիմա, այսինքն՝ 2023 թվականի մարտի 1-ից և ուժի մեջ լինի մինչև 2024 թվականի մարտի 1-ը։

Նշենք, որ «Ռուսաստանի Դաշնությունում ավտոճանապարհների եւ ճանապարհային գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախնական տարբերակում նշված չէր, թե տրանսպորտի որ տեսակի վրա է տարածվելու օրենքը։ Telegram-ի ալիքներում խուճապ էր սկսվել։ Ռուս օգտատերերը հայտնում էին, որ նոր օրենքը իրականում կապված է Ռուսաստանի մոբիլիզացիայի հերթական ալիքի հետ։

Սակայն Պետդումայի կողմից երրորդ ընթերցմամբ ընդունված և Պուտինի ստորագրած փաստաթուղթը ներառում է առանձին հոդված, որը կարգավորում է սահմանին ժամանակի վերապահումը միայն առևտրային բեռնատարների համար։

Նոր համակարգը չի ազդի ֆեդերացիայի ողջ սահմանի վրա և կաշխատի այն հատվածներում, որտեղ հերթերի խնդիրներ կան։ Օրենքը սահմանում է սահմանային անցակետերի ցանկ, որտեղ միջազգային բեռնափոխադրումների բեռնատար մեքենաները պետք է անցնեն հերթի էլեկտրոնային գրանցում։ Մասնավորապես, խնդրահարույց սահմանային կետերից են Չինաստանի հետ Զաբայկալը, ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի հատվածը և Ադրբեջանի հետ Յարագ-Կազմալիար սահմանը։

Էլեկտրոնային տրանսպորտային փաստաթղթերի պետական ​​տեղեկատվական համակարգում հերթի տեղերի ամրագրումն անվճար է։ Ամսաթվի և ժամի ամրագրումը կարող է մերժվել միայն այն դեպքում, եթե վարորդը չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթերը: Օրենքի համաձայն՝ նախատեսված ժամանակ սպասելու համար կստեղծվեն ավտոկայանատեղիներ՝ աղբամաններով և զուգարաններով, ինչպես նաև խանութներ, սրճարաններ և հանգստի գոտիներ։

Պետդումայի տրանսպորտի և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման կոմիտեի նախագահ Եվգենի Մոսկվիչևը նշում է, որ նոր օրենքը կվերացնի սահմանային կետերում բազմակի կիլոմետրանոց հերթերը։ tv9news.ge