Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 45 հազարը

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 45 հազարը

Թուրքիայի հարավում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 45089-ի։ Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման թուրքական գրասենյակը (AFAD):

AFAD-ի տվյալներով՝ ցնցումներից հետո գրանցվել է ավելի քան 11 հազար հետցնցում։

Նախարարությունը նշել է, որ այս պահին աղետի գոտում որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված է Թուրքիայի և արտասահմանյան համապատասխան ծառայությունների 6368 անձնակազմ։

Աշխատանքներին ներգրավված են նաև AFAD-ի ավելի քան 234,000 աշխատակիցներ, ոստիկաններ, զինվորականներ և կամավորներ։

Հաղորդվում է, որ վերականգնման աշխատանքներում ներգրավված են ավելի քան 18000 մեքենաներ, այդ թվում՝ էքսկավատորներ, կռունկներ, բուլդոզերներ, բեռնատարներ, ջրատարներ և կցանքներ:

Նշվում է նաեւ, որ ավելի քան 358 հազար վրան է տեղադրվել երկրաշարժից տուժածների համար, ովքեր ապաստանի կարիք ունեն։

Բացի այդ, կոնտեյներային քաղաքներ են ստեղծվել 11 նահանգներում և 332 քաղաքներում:

Երկուշաբթի՝ փետրվարի 6-ին, Թուրքիայի հարավ-արևելքում ավելի քան յոթ բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ էր տեղի ունեցել (տեղական ժամանակով ժամը 04.17-ին՝ 7.7 բալ և 13.24-ին՝ 7.6 բալ)։

Ավերիչ երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներում, այդ թվում՝ Սիրիայում, Լիբանանում, հունական Կիպրոսում և Իրաքում։