Նինոծմինդայի շրջանի Փոկա գյուղի 11-ամյա բնակչուհի տաղանդավոր Ծովինար Եսայանը իր յուրօրինակ լինելու և երազանքների մասին NOR ռադիոկայանում պատմել էր ընդամենը մեկ ամիս առաջ: Ծովինարի երազանքի կատարումը չուշացավ:
Այսօր հերթական ռեկորդը գրանցվեց. 11-ամյա Ծովինար Եսայանը արտասանում է բառեր, նախադասություններ, բանաստեղծություններ` բառերի վերջից։ Այսինքն նույն բառն հակառակն է արտաբերում` վերջից սկիզբ:
«7 տարի է խոսում եմ բառերը հակառակ արտաբերելով և երազանքս է գրանցվել Հայաստանի ռեկորդների գրքում»,- իր խոսքում նշել է Ծովինարը։ Ծովինարը դեռ 4 տարեկան է եղել երբ սկսել է բառերը արտաբերել հակառակ, որին հաջորդել է նախադասությունները և ապա բանաստեղծությունները:
Ծովինարի երազանքն իրականություն է դարձել և նա գրանցվել է հայկական «Դյուցազնագրքում»։
Ծովինար Եսայանն ապրում է Ջավախքում։ Սովորում է Փոկայի հանրային դպրոցի 6-րդ դասարանում:
Ազատ ժամանակ զբաղվում է նկարչությամբ, գրում է բանաստեղծություններ: Սիրում է մտքում կրկնել երկար նախադասություններ և դրանք ասել հակառակը։
11-ամյա աղջնակը ցանկանում է ստեղծել նոր տառեր։
Ուզում եմ որ մարդիկ այդ տառերը օգտագործեն այնպես ինչպես կօգտագործեն ռուսերեն, հայերեն, վրացերեն, անգլերեն տառերը»,- հավելեց Ծովինար Եսայանը։
Նշենք, որ Ջավախքից շատ կան ռեկորդակիրներ, ովքեր գրանցվել են հայկական «Դյուցազնագրքում»։
«Շիտակ նստող թարս խոսող» աղջիկը